Միջազգային

Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի ՀՀ սահմաններից. ԱՄՆ Պետդեպ խոսնակ

Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի ՀՀ սահմաններից. ԱՄՆ Պետդեպ խոսնակ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և ադրբեջանական զորքերի ագրեսիային, վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ ՀՀ սահմանից ադրբեջանական զորքերը հետ քաշելու անհրաժեշտության վերաբերյալ։  Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Նեդ Փրայսը։ 

Փրայսը նաև հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։ 

Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։

Փրայսը նաև նշել է, որ գործընթացին ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական