Տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Ֆրանսիայի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջը կրկնել է հրադադարը հարգելու և զորքերն իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու կոչը։ Նա հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։