Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը սեպտեմբերի 27-ին կժամանի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մասնավորապես, ԱԳ նախարարն առանձնազրույց կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով բանակցությունները։ Այնուհետև տեղի կունենան համատեղ հայտարարություններ մամուլի համար։
Հիշեցնենք, որ երկու արտգործնախարարները հանդիպել են անցած շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ տեղի է ունեցել Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ հանդիպումը։
Արտաքին գործերի նախարարին այնուհետ կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Վերոնշյալ հանդիպումներում կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտը դնելով Կովկասում և Արևելյան Միջերկրականում առկա զարգացումների վրա, եռակողմ համագործակցության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերություններին։
Ερεβάν, 27.09 | Επίσκεψη ΥΠΕΞ @NikosDendias στην Αρμενία
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) September 26, 2022
🔹 Συναντήσεις με Π/Θ Αρμενίας N. Pashinyan, ΥΠΕΞ A. Mirzoyan & ΥΠΑΜ S. Papikyan
Ανακοίνωση⤵️https://t.co/ofSP5W9h9T pic.twitter.com/gLncMTeART