«Պարենի համաշխարհային ծրագիրը կարող է աղքատ երկրներ հասցնել 300 հազար տոննա ռուսական պարարտանյութ, որոնք կուտակվել են եվրոպական նավահանգիստներում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ Եվրամիության ծովային նավահանգիստներում 300 հազար տոննա ռուսական պարարտանյութ է կուտակվել: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է դրանք անվճար փոխանցել զարգացող երկրներ: