Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները տևական բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու սահմանին զինված ընդհարումները։
Ըստ Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայության. «Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիևը և Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»։
Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում և «գրավել մարտական դիրքեր»: Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: