Միջազգային

Իրան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը սրընթաց աճում է

Իրան-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը սրընթաց աճում է

ԵԱՏՄ-ի հետ Իրանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով: Այս մասին կիրակի հայտարարել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ալիռեզա Մոգադասին։

«ԻԻՀ և ԵԱՏՄ անդամների միջև արտաքին առևտրի ծավալը նշված ժամանակահատվածում հասել է 1 մլրդ 326,4 մլն դոլարի»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանի մաքսատունը ձգտում է ավելացնել արտաքին առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ:

Նրա խոսքով՝ Իրանի մաքսային ծառայության միջոցով կրճատվել են մասնակից երկրների միջև մաքսային ձևակերպումները, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկրի արտահանումը ԵՏՄ երկրներ կազմել է շուրջ 522 մլն 141 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական