Միջազգային

Թուրքիայի ռազմական ավիացիան 52 անգամ ներխուժել է Հունաստանի օդային տարածք

Թուրքիայի ռազմական ավիացիան 52 անգամ ներխուժել է Հունաստանի օդային տարածք

Թուրքական ռազմական ավիացիան երկուշաբթի օրը 52 անգամ ներխուժել է Հունաստանի օդային տարածք։ Այս մասին հայտնում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր 52 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք։ Էգեյան ծովի հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանների օդային սահմանի խախտումներին մասնակցել է 4 ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, մի ​​զույգ զինված F-16 կործանիչներ անցել են Հունաստանի օդային տարածքով և հինգ անգամ խախտել են Աթենքի թռիչքային տեղեկատվական շրջանը։ Այսօրվա խախտումներին առնչվել է նաև մեկ անօդաչու թռչող սարք, որը թույլ է տվել սահմանի 29 խախտում, և երկու CN-235, որոնց կողմից գրանցվել է 18 խախտում:

Բոլոր դեպքերում թուրքական ինքնաթիռները ճանաչվել և առգրավվել են հունական կործանիչների կողմից՝ միջազգային կանոններին համապատասխան», – ընդգծել է պաշտպանական գերատեսչությունը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին սպառնացել էր Հունաստանին՝ «սադրիչ գործողություններ և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու» համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական