Միջազգային

Չարլզ Երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետին և կառավարության անդամներին

Չարլզ Երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետին և կառավարության անդամներին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը Բուքինգհեմյան պալատում ընդունել է վարչապետ Լիզ Թրասին և բրիտանական կառավարական կաբինետի անդամներին, հաղորդում է Sky News-ը։

Թագավորը և թագուհին՝ Կամիլլան, զրուցել են կաբինետի անդամների հետ, որոնց թվում էին նաև ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, արտգործնախարար Սուելլա Բրավերմանը և Համայնքների պալատի ղեկավար Պենիա Մորդոնտը:

Ավելի վաղ հայտնել էին, որ Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Արարողությունը տեղի էր ունեցավ Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական