Միջազգային

Հռոմի պապը կոչ է արել կանխել միջուկային պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել կանխել միջուկային պատերազմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել` աշխարհում միջուկային պատերազմի բռնկումը կանխելու համար։ Նրա խոսքով՝ երկու համաշխարհային պատերազմներից հետո մարդկությունը պետք է սովորի հարգել մարդու իրավունքները և միջազգային իրավունքը, սակայն այժմ կան հետընթացի նշաններ։

«Ես արդեն «մասամբ» խոսել եմ երրորդ համաշխարհային պատերազմի մասին, բայց այսօր, հավանաբար, արդեն կարելի է խոսել «տոտալ» պատերազմի մասին»,- հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Ֆրանցիսկոսը ցավով նշել է, որ անհրաժեշտ է աղոթել, որ միջուկային պատերազմ չլինի, թեև այդ վտանգը վաղուց պետք է կանխված լիներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական