Ռուսաստանի զինանոցում մնացել է 200-ից պակաս «Իսկանդեր» համակարգ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին: «Իսկանդեր»-ն այժմ շատ հազվադեպ է կիրառվում։ Վերջին անգամ՝ բառացիորեն օգոստոսին, երբ նրանք Կիևն էին ռմբակոծում Բելառուսի տարածքից»,-«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Սկիբիցկին։
Սկիբիցկու խոսքով՝ ՌԴ-ն ևս մոտ 7 հազար ժամկետանց C-300 հրթիռ ունի: «Ուտիլիզացիայի համար միջոցներ ծախսելու փոխարեն դրանք պարզապես բաց են թողնվում մեր տարածք։ Մեր հաշվարկներով՝ նրանց այդ հրթիռները կբավականացնեն ևս երեք տարի»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։