Միջազգային

Բաքուն հայտարարում է խաղաղության պայմանագրի բանակցություններին պատրաստ լինելու մասին

Բաքուն հայտարարում է խաղաղության պայմանագրի բանակցություններին պատրաստ լինելու մասին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։

Նրա խոսքով. «Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար խաղաղությունից բացի չկա ուրիշ այլընտրանք։ Եւ դրան կարելի է հասնել առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման շրջանակներում»։

Ադրբեջանի փոխվարչապետը վստահեցրել է, որ «Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ է բանակցությունների՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական