Միջազգային

Բրիտանական գահը պաշտոնապես ժառանգել է արքայազն Չարլզը

Բրիտանական գահը պաշտոնապես ժառանգել է արքայազն Չարլզը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո բրիտանական գահը պաշտոնապես ժառանգել է արքայազն Չարլզը։

73-ամյա Չարլզը բրիտանական գահն ստանձնած ամենատարեց ժառանգն է։ Նա վերցրել է  Չարլզ 3-րդ անունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 96 տարեկան հասակում մահացել է Եղիսաբեթ II թագուհին։ 

Բրիտանիայում ազգային սուգ է հայտարարվել, այն կտևի 10 օր՝ մինչև թագուհու հուղարկավորությունը։ Բուքինգհեմյան պալատի դրոշը կիսով չափ իջեցվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական