Միջազգային

Բաքվում գերեվարված 4 հայ զինվորականների վճռաբեկ բողոքներով դատավարություններ են կայացել

Բաքվում գերեվարված 4 հայ զինվորականների վճռաբեկ բողոքներով դատավարություններ են կայացել

Ադրբեջանի Գերագույն դատարանում Հայաստանի 4 քաղաքացու վճռաբեկ բողոքներով դատավարություններ են կայացել։ 2021 թվականի նոյեմբերին դատարանը նրանց դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքները, որոշում է կայացրել վերանայել պատժի ժամկետները, որոնք նվազեցվել է մինչև 1 տարի 8 ամիս և 25 օր:

Հաշվի առնելով, որ նրանց պատժի ժամկետը լրացել է, դատարանի որոշմամբ Հայաստանի բոլոր չորս քաղաքացիներն ազատ են արձակվել։ 

Ավելի վաղ արբեջանական ԶԼՄ-ները գրել էին 5 հայ գերիների վերադառնալու մասին։ Հայկական կողմը դեռևս պաշտոնապես չի հաստատել տարածված տեղեկությունը։ 


 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական