Միջազգային

Մակրոնը Էլիզաբեթ II-ին անվանել է Ֆրանսիայի բարեկամ

Մակրոնը Էլիզաբեթ II-ին անվանել է Ֆրանսիայի բարեկամ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան մասին լուրին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում։

Մակրոնը Էլիզաբեթ II-ին անվանել է Ֆրանսիայի բարեկամ և բրիտանական միասնության խորհրդանիշ։ Նա նշել է, որ թագուհին «մեծ սիրտ» ուներ։

«Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ն ավելի քան 70 տարի մարմնավորել է բրիտանական ազգի շարունակականությունն ու միասնությունը: Ես նրան կհիշեմ որպես Ֆրանսիայի ընկեր, մեծ սրտով թագուհի, որը հավերժ կմնա իր երկրի և դարի հիշողություններում»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական