Ղազախստանի Սենատի խոսնակը կողմ է յոթ տարով նախագահական ժամկետի սահմանմանը։ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը հինգշաբթի լրագրողներին հայտարարել է, որ պաշտպանում է հանրապետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ մեկ յոթնամյա նախագահական ժամկետ սահմանելու նախաձեռնությունը:
«Ես կողմ եմ 7-ամյա ժամկետի ներդրմանը, որպեսզի քաղաքացին կարողանա մեկ անգամ նախագահ ընտրվել։ Դա թույլ կտա երկրին՝ զարգացնել քաղաքական մրցակցությունը, և մենք լուրջ քայլ կանենք դեպի հավասարակշռված, մրցակցային, ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորում», - ասել է Աշիմբաևը ։