ԵՄ երկրները շտապում են բավարար քանակությամբ բնական գազ կուտակել ձմռան համար: ԵՄ-ն ունի 160 պահեստարան՝ ավելի քան 100 մլրդ խ/մ գազի համար: Սա ընդհանուր սպառման քառորդն է։ Պահեստավորման ծավալի 73%-ը բաժին է ընկնում Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Ավստրիային և Նիդեռլանդներին։ ԵՄ երկրները շտապում են լցնել գազապահեստարանները, քանի որ մոտենում է ձմեռը, և Ռուսաստանը հայտարարում է գազի մատակարարումների սահմանափակումների մասին։ Ահա 6 բան, որ պետք է իմանալ ԵՄ-ում այս էներգետիկ ռեսուրսի կուտակման մասին.
ԵՄ-ն ունի 160 պահեստարան՝ ավելի քան 100 մլրդ խ/մ գազի համար: Սա 400 մլրդ խ/մ ընդհանուր սպառման մեկ քառորդն է։ Գազը կարող է պահվել անվերջ ժամանակով։ Այն սովորաբար պահվում է գետնի տակ՝ աղի քարանձավներում, ջրատար հորիզոններում կամ դատարկ տանկերներում։ Պահեստային կառույցները սովորաբար ապահովում են ձմռանը օգտագործվող գազի 25-30%-ը, ջեռուցման պահանջարկի ավելացման և ժամանակավոր ընդհատումների ազդեցությունը մեղմելու համար՝ որպես ռեզերվ։
Միայն ԵՄ 18 երկիր ունի գազի պահեստավորման կայաններ։ Մնացած 9-ը պայմանավորվածություններ ունեն՝ գազի սակավության դեպքում մյուսների պաշարներից օգտվելու շուրջ։ Գազը անհավասարաչափ է պահվում ԵՄ երկրներում։ Ծավալի 73%-ը բաժին է ընկնում Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Ավստրիային և Նիդեռլանդներին։
ԵՄ երկրներից պահանջվում է մինչև հոկտեմբերի 1-ը 80%-ով լցնել իրենց գազապահեստարանները։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ նախապատրաստվելով ռուսական գազի մատակարարումների դադարեցմանը։