Միջազգային

Իրանը հերքել է Ալբանիայի դեմ ենթադրյալ կիբեռգրոհների մեղադրանքները

Իրանը հերքել է Ալբանիայի դեմ ենթադրյալ կիբեռգրոհների մեղադրանքները

Իրանը խստորեն մերժում և դատապարտում է Իրանի հանդեպ անհիմն մեղադրանքները՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ալբանիայի դեմ կիբերհարձակման մասով: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ 

Ալբանիայի նախարարների խորհուրդը չորեքշաբթի որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ։ Իշխանությունները որպես պատճառ նշել են կիբերհարձակումը պետական համակարգերի վրա, որի համար Տիրանան մեղադրել է Թեհրանին։ Նրանք պնդում են, որ Իրանը կանգնած է կիբերահաբեկչական խմբի ֆինանսավորման ետևում և եղել է նաև Իսրայելի, Հորդանանի, Կիպրոսի, Քուվեյթի, Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի դեմ կիբերհարձակումների հեղինակ կամ համահեղինակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական