Միջազգային

ՌԴ նախագահի օգնականը դեռ չի հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին լուրերը

ՌԴ նախագահի օգնականը դեռ չի հաստատել Պուտինի՝ Հայաստան այցի մասին լուրերը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի հաստատել առաջիկա ամիսներին Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի մասին տեղեկությունը. «Ես ոչ մի հաստատում չունեմ։ Առայժմ պաշտոնապես այդ մասին չի հայտնվել»։ 

Ուշակովը հիշեցրել է, որ Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «շատ ակտիվ շփումներ ունի»: Այս տարի արդեն մի քանի անձնական հանդիպում է տեղի ունեցել, պարբերաբար հեռախոսային խոսակցություններ են ընթանում. «Իմ կարծիքով, եթե համեմատենք մյուս առաջնորդների հետ, և՛ այս, և՛ նախորդ տարի Պուտինն ամենաշատը խոսել է հենց պարոն Փաշինյանի հետ»։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական