Միջազգային

Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Միացյալ Թագավորության նորանշանակ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է առաջին առաջնորդը, ում հետ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասը:

Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թրասը հեռախոսով խոսել է Զելենսկու հետ, որպեսզի հաստատի Ուկրաինայի ազատությանն ու ժողովրդավարությանը Մեծ Բրիտանիայի անսասան աջակցությունը: Թրասը հավաստիացրել է, որ Ուկրաինան կարող է երկարաժամկետ հեռանկարում լիովին ապավինել Մեծ Բրիտանիայի օգնությանը:

Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Թրասին՝ հավատարիմ աջակցության համար և շնորհավորել բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական