Միջազգային

Ղազախստանում չեղարկել են «Նազարբաևի օրը»

Ղազախստանում չեղարկել են «Նազարբաևի օրը»

Ղազախստանի խորհրդարանի՝ Մաժլիսի (ստորին պալատ) պատգամավորները չորեքշաբթի քվեարկել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված օրը պետական տոների ցուցակից հանելու օգտին։ Այդ մասին հաղորդել է ТАСС լրատվական գործակալությունը:

Համապատասխան փոփոխություններն ընդգրկվել են կինեմատոգրաֆիայի և մշակույթի հարցերով որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում: Խորհրդարանականներն առաջարկել են դեկտեմբերի 1-ի առաջին նախագահի օրվա տոնակատարությունը սահմանել այնպիսի նշանակալի տարեթվերի պես, ինչպիսիք են պետական խորհրդանիշների օրը, հասարակական նշանակալի ներուժ ունեցող այլ տարեթվերի օրերը և բացառել այն պետական տոների ցանկից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական