Միջազգային

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց է ուղղել Բրյուսելում կայցած հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Նա նշել է, որ անցած շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ն ներկայացուցիչ չուներ՝ չնայած նախկինում արված հայտարարություններին, թե ԱՄՆ-ն աջակցում է բրյուսելյան գործընթացին, ինչպես նաև երկու կողմերի միջև բանակցություններին։ Եվ, երբ խոսվում է գործընթացին աջակցելու մասին, նկատի ունեն բարոյակա՞ն աջակցություն, թե՞ հեռահար աջակցություն։

Պատելը նշել է, որ այդ գործընթացը ղեկավարվում է ԵՄ-ի կողմից, ոչ թե՝ ԱՄՆ-ի, և տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ կայցելի Հարավային Կովկասի երկրներ։ «Հուսով ենք, որ տարածաշրջան այցերը պարբերական կլինեն։ Նա կմեկնի այսօր երեկոյան, և այդ շրջանակներում կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Ռիքերը հանդիպումներ կունենա երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ տարածաշրջանի առանցքային խնդիրները, ինչպես նաև վիճելի հարցերի կառուցողական լուծումները և տարածաշրջանային համագործակցության համար աջակցության ու անմիջական ներգրավման հնարավորությունները քննարկելու համար»,- ասել է Պատելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական