Միջազգային

Վլադիմիր Պուտինի գլխավոր հայտարարությունները Արևելյան Տնտեսական ֆորումից (ամփոփ)

Վլադիմիր Պուտինի գլխավոր հայտարարությունները Արևելյան Տնտեսական ֆորումից (ամփոփ)

Վլադիմիր Պուտինի գլխավոր հայտարարությունները Արևելյան Տնտեսական ֆորումից.

▪ ՌԴ-ն, ինչպես հայտնի հեքիաթում, կասի «սառիր, սառիր, գայլի պոչ»՝ ի պատասխան էներգետիկայի ոլորտում նրան պայմաններ պարտադրելու փորձերին

▪ Եթե փորձեն իրականացնել ՌԴ էներգառեսուրսների գների սահմանափակում, դա կլինի «բացարձակ բութ որոշում»

▪ Ռուսաստանը լիովին կկատարի իր պարտավորությունները, բայց ի վնաս իրեն չի մատակարարվի ոչ նավթ, ոչ գազ, ոչ ածուխ

▪️ Նրանք, որոնք ցանկանում են ինչ-որ բան պարտադրել Ռուսաստանին էներգակիրների ոլորտում, թող իմանան, որ այն վիճակում չեն, որ ինչ-որ բան պարտադրեն

▪ Ռուսաստանի գործարար հանրությունն այսօր ցուցադրում է հայրենիքի և ռուս ժողովրդի հանդեպ պատասխանատվության բարձրագույն աստիճան

▪ Ռուս գործարարները չէին կորցնի իրենց զբոսանավերը, եթե դրանք պահեին Ռուսաստանում, նրանց զգուշացնում էինք

▪ ՌԴ-ում դեռևս խնդիրներ կան՝ բիզնեսի, սեփականության իրավունքների պաշտպանության հետ կապված

▪ Արևմուտքի ձեռքերը կարճ է, որպեսզի Ռուսաստանին պարտադրի էներգետիկ որոշումներ

▪ ՌԴ-ն դեմ է ռուսաստանցիների դեմ վիզային սահմանափակումներին նույնանման պատասխան տալուն

▪ ՌԴ-ն չի կտրի կապերը Արևմուտքի հետ. նրանք, ովքեր փորձում են այնտեղ դա անել, մեկուսացնում են իրենք իրենց

▪ Շատ արտասահմանյան ընկերություններ հետաքրքրված են աշխատել Ռուսաստանում. թող աշխատեն

▪ ՌԴ կառավարությունը պետք է առաջիկայում ինքնուրույն լուծի գերատեսչության հարցը, որի միջոցով ֆինանսավորվում է զբոսաշրջության զարգացումը

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական