Միջազգային

Իրանում մահապատժի են դատապարտել ԼԳԲՏ երկու ակտիվիստների

Իրանում մահապատժի են դատապարտել ԼԳԲՏ երկու ակտիվիստների

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի դատարանը մահապատժի Է դատապարտել ԼԳԲՏ երկու ակտիվիստների, որոնք մեղադրվում են շարիաթական օրենքով՝ «երկրում անբարոյականության տարածման» մեջ: «Սա Իրանի պատմության մեջ առաջին մահապատիժն է, որը կնոջ վրա կայացվել է նրա սեռական կողմնորոշման պատճառով»,- նշում են իրավապաշտպանները:

31-ամյա Զարեհ Սեդիգհի Համեդանիի եւ 24-ամյա Իլհամ Չուբդարի դատավճռի մասին հայտնում է «Hengaw» իրավապաշտպան կազմակերպությունը, որը միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Իրանի վրա և հասնել դատավճռի չեղարկմանը: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ կանանց դատապարտել են Մահրիա քաղաքի բանտում։ 

Իրանի դատական իշխանությունները պաշտոնական հայտարարության մեջ հաստատել են դատավճռի կայացումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական