Միջազգային

Պատերազմից ի վեր Ռուսաստանը 158 մլրդ դոլարի նավթ ու գազ է վաճառել

Պատերազմից ի վեր Ռուսաստանը 158 մլրդ դոլարի նավթ ու գազ է վաճառել

Ուկրաինայում պատերազմի վեց ամսվա ընթացքում Ռուսաստանը էներգակիրների արտահանումից ստացել է 158 մլրդ եվրոյի եկամուտ։ Այսպիսին են ֆիննական էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրման կենտրոնի զեկույցի եզրակացությունները։ Զեկույցի համաձայն՝ ԵՄ-ին բաժին է ընկել ռուսական արտահանման 54%-ը, ինչը դրամական համարժեքով կազմել է 85 մլրդ եվրո:

Հունիսի սկզբին ԵՄ-ը համաձայնեցրել է դեկտեմբերից ռուսական նավթի ներմուծումից գրեթե ամբողջական հրաժարումը, իսկ ռուսական գազի մատակարարումները պատմական նվազագույնի են հասել ԵՄ-ի դեմ Կրեմլի էներգետիկ պատերազմի ֆոնին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական