Միջազգային

Քաբուլի ահաբեկչության կազմակերպիչները ֆինանսավորվել են հատուկ ծառայությունների կողմից. Թալիբան

Քաբուլի ահաբեկչության կազմակերպիչները ֆինանսավորվել են հատուկ ծառայությունների կողմից. Թալիբան

«Աֆղանստանում ՌԴ դեսպանատան մոտ ահաբեկչության կազմակերպիչները ֆինանսավորվում են արտասահմանյան հատուկ ծառայությունների կողմից, որոնց նպատակն է խաթարել Մոսկվայի և Քաբուլի հարաբերությունները». ТАСС-ին հայտնել Է «Թալիբան» շարժման Քաթարի գրասենյակի ղեկավար Մոհամմադ Սոխաիլ Շահինը։

«Որոշ հայտնի տարրեր, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, դիմում են սարսափելի ահաբեկչական գործողությունների, որոնք ուղղված են նրան, որ սպառնալիքի տակ դնեն մեր հարաբերությունները տարածաշրջանի այնպիսի կարևոր երկրների հետ, ինչպիսին Ռուսաստանն է»,- ասել է նա: Ըստ Շահինի՝ «նրանք չեն ցանկանում, որ այդ հարաբերություններն ամրապնդվեն և ցանկանում են վախեցնել պոտենցիալ ներդրողներին»։

Շահինն ընդգծել է, որ թալիբների կառավարությունը կխոչընդոտի այդ ծրագրերին և կուժեղացնի բոլոր դեսպանատների, այդ թվում՝ ռուսական դիվանագիտական առաքելության անվտանգությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական