Պորտուգալիայում ստիպված կլինեն փակել բազմաթիվ ծննդատներ և մանկաբարձության ու գինեկոլոգիայի հիվանդանոցային բաժանմունքներ: Երկրի իշխանություններն այլ ելք չեն տեսնում կարճաժամկետ հեռանկարում։ Նման եզրակացության են հանգել անհետաձգելի մանկաբարձական և ծննդօգնության կառավարական փորձագիտական խմբի մասնակիցները։ Հանձնաժողովը ձևավորվել էր այս տարվա հունիսին՝ մանկաբարձների եւ գինեկոլոգների սուր պակասի ճգնաժամի ֆոնին։ Շատ կանայք ծննդաբերելու համար ստիպված են տնից հեռանալ տասնյակ կիլոմետրեր:
Առողջապահության նախարար Մարթա Տեմիդուին երբեմն անվանում են «երկրի փրկարար»։ Նրա ջանքերի շնորհիվ Պորտուգալիան հաղթահարել է կորոնավիրուսային համավարակը՝ շատ այլ երկրներից ավելի հաջող: Այնուամենայնիվ, ծննդատներում տիրող ճգնաժամը նրան ստիպել է լքել պաշտոնը։