Միջազգային

Բայրամովն ու Դոնֆրիդը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ

Բայրամովն ու Դոնֆրիդը խոսել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ գործընթացները։

«Զրույցի ընթացքում Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կողմից խաղաղ պայմանագրի նախագիծ նախապատրաստելու մասին պայմանավորվածությունները՝ որոշված օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները»,- ընդգծում են ԱԳՆ-ից։






Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական