Միջազգային

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայի քննարկում։ Ռուսաստանը շարունակում է ամենայն աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում»,- Ուշակովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը ։

Կողմերը կքննարկեն նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտները, ներառյալ` առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական