Լիզ Թրասը ընտրվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր վարչապետ։ Թրասը ստանձնել է Պահպանողական կուսակցության առաջնորդի ու վարչապետի համաժամանակյա պաշտոնները։ Քվեարկության արդյունքները հայտարարվել են ուղիղ եթերում։ Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Թրասը հավաքել է 82,326 ձայն, նրա ընդդիմախոս՝ նախկին ֆիննախարար Ռիշի Սունակը՝ 60,399 ձայն:
Այսպիսով, Բորիս Ջոնսոնը, պաշտոնավարելով երեք տարի, լքում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։