Միջազգային

Վրաստանը ցանկանում է խստացնել վիզային ռեժիմը օտարերկրացիների համար

Վրաստանը ցանկանում է խստացնել վիզային ռեժիմը օտարերկրացիների համար

Վրաստանի իշխանությունները մտադիր են պարտադիր վիզային ռեժիմ սահմանել օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք երկիր են ժամանում երկար ժամկետով, հաղորդել է Վրաստանի «Առաջին ալիքը»:

Օրինագիծը կառավարությունն ուղարկել է խորհրդարան, պատգամավորներն այն կքննարկեն աշնանային նստաշրջանում: Դրանում խոսվում է այն օտարերկրացիների՝ Վրաստան մուտք գործելու և գտնվելու այլ ռեժիմ սահմանելու մասին, որոնք օգտվում են առանց վիզայի ռեժիմից և կարող են երկրում մնալ 90-180 օր:

Ռուսաստանը, Բելառուսը և մերձավոր այլ երկրներ այս պահին այդ ցուցակում չկան։ Փոփոխությունների համաձայն՝ փոխվում է նաև ներգաղթի վիզա ստանալու համար Վրաստանի ԱԳՆ դիմելու ընթացակարգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական