Միջազգային

Այսօր հայտնի կդառնա՝ ով է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Այսօր հայտնի կդառնա՝ ով է Մեծ Բրիտանիայի  նոր վարչապետը

Այսօր հայտնի կդառնա Միացյալ Թագավորության նոր վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի անունը։

Թեկնածուներից՝ ԱԳ նախարար Լիզ Թրասը խոստացել է, որ առաջինը, ում կզանգահարի իր հաղթանակի դեպքում, կլինի Վլադիմիր Զելենսկին: Նախընտրական արշավի ժամանակ Թրասը հայտարարել էր, որ մտադիր է ապահովել Կրեմլի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում:

Մյուս թեկնածու՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն ակտիվորեն մասնակցել է պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային ֆինանսական աջակցության միջոցների մշակմանը: Նրա՝ գանձապետարանի կանցլեր եղած ժամանակ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենաուժեղ փաթեթներից մեկն է սահմանել։ 

Երևանի ժամանակով 15։30 հայտնի կդառնա թե ո՞վ է փոխարինելու Ջոնսոնին և դառնալու Միացյալ Թագավորության նոր վարչապետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական