Միջազգային

Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել

Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել

Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել, հայտնում են երկրի պետական ​​լրատվամիջոցները։ 

Հարվածը վնասել է հաղորդակցության գծերը և սողանքներ առաջացրել լեռներում՝ պատճառելով լուրջ վնասներ։ Սիչուան նահանգի մայրաքաղաքում 21 միլիոն մարդու նախորդ շաբաթ հորդորել էին տանը մնալ՝ Covid-ի պատճառով:  Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չենդու քաղաքից մոտ 226 ​​կմ հարավ-արևմուտք։

Նշվում է նաև, որ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ, 16-ն էլ համարվում է անհետ կորած։ Տեղում աշխատում են շուրջ 500 փրկարարներ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական