Սեպտեմբեր ամսվա առաջին տասնօրյակն է, բայց բրիտանացիներն արդեն զանգվածաբար տոնածառեր են գնում, քանի որ նրանք վախենում են մինչև տարեվերջ սպասվող թանկացումներից։
Օրինակ՝ երկրի խոշորագույն հանրախանութներից մեկում՝ Ջոն Լյուիսում, արհեստական տոնածառերի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 400%-ով, գրում է Daily Mail-ը։
Մի քանի այլ խանութներ նույնպես հայտնել են աճող պահանջարկի մասին, իսկ որոշները նույնիսկ բացել են հատուկ ամանորյա նվերների վաճառք:
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ հաջորդ ամիսները դժվար են լինելու երկրի բնակիչների համար, իսկ էլեկտրաէներգիայի վճարները «խելահեղ» են լինելու։