Ամստերդամում սեպտեմբերի 4-ին խոշոր հակակառավարական բողոքի ցույց է տեղի ունեցել։
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել հրապարակ՝ բողոքելու վարչապետ Մարկ Ռյուտեի կառավարության և Նիդեռլանդներում վարվող քաղաքականության դեմ։
Ցուցարարները կոչ են արել չեղարկել պատժամիջոցները և պահանջել շահագործման հանձնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցեր էին տեղի ունեցել նաև Չեխիայում, որին մասնակցել էր շուրջ 70.000 մարդ։