Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:

Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: 

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին, մասնավորապես, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր։ «Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի կազմակերպման գործում: Քննարկվել է հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահի միջնորդությամբ Ստամբուլում կնքված հացահատիկային գործարքի իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական