Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը «ծանր գին» կվճարի, եթե Անկարայի հետ հարաբերություններում «հեռուն գնա»:
«Հունաստանը մեզ սպառնում է C-300-ով, Հունաստան, նայե'ք պատմությանը, եթե ավելի հեռուն գնաք, գինը ծանր կլինի, մի մոռացեք Իզմիրը»,- ասել է Էրդողանը:
H
իշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 28-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Հունաստանը գործի է դրել իր C-300 ՀՕՊ համակարգերը Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հետապնդելու համար: Աթենքն ավելի ուշ հերքել էր թուրքական կողմի հայտարարությունը։