Միջազգային

Զրուցել են Պուտինն ու Ալիևը. քննարկել են նաև բրյուսելյան հանդիպումը

Զրուցել են Պուտինն ու Ալիևը. քննարկել են նաև բրյուսելյան հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական