Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն համաձայնագրի տեքստի շուրջ՝ Ադրբեջանի կողմից ձևակերպված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։ 

«Նախ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, երկրորդ՝ տարածքային ցանկացած պահանջից փոխադարձ հրաժարում, երրորդ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, չորրորդ՝ սահմանների դելիմիտացիա և հինգերորդ՝ կոմունիկացիաների բացում։ Սրանք Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված հինգ հիմնական սկզբունքներն են, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվեց երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև հավելել է. «Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն համաձայնագրի տեքստի շուրջ՝ այդ հինգ սկզբունքների հիման վրա»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական