Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականին կառաջադրվի երկրի նախագահի պաշտոնում։ Sky News-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա նախկին օգնական և փեսա Ջարեդ Քուշները։
«Նա հաստատ մտածում է այդ մասին (2024-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու-խմբ.)։ Նա չի կարող անտարբեր նայել, թե ինչ է կատարվում երկրում։ Նրա օրոք երկրի տնտեսությունը գերազանց վիճակում էր։ Նա լցրել է COVID-19-ից հետո մնացած տնտեսական խոռոչը»,- ասել է Քուշները։