Միջազգային

Ռուսաստանը դիմել է՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու խնդրանքով

Ռուսաստանը դիմել է՝ սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու խնդրանքով

Ռուսաստանը խնդրել է սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում (ԶԱԷԿ) տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«ԶԱԷԿ-ի վրա չդադարող ուկրաինական գնդակոծությունների և Կիևի ռեժիմի այսօրվա անխոհեմ սադրանքի լույսի ներքո, որն ուղղված Է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների այցը կայան խափանելուն, Ռուսաստանը սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ է պահանջել»,- նշել է Պոլյանսկին իր Telegram-ում: Ինչպես նշել է Պոլյանսկին, ռուսական կողմն առաջարկում է նիստին լսել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ ԶԱԷԿ-ում արված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: «Ակնկալում ենք նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի մասնակցությունը»,- ասված է Պոլյանսկու հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին հայտարարել էր, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականությունը խաթարվել է մի քանի անգամ: Սակայն նա դեռ գնահատական չի տվել՝ դեպքերը պատահաբա՞ր, թե՞ միտումնավոր են տեղի ունեցել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական