Գերմանական Lufthansa ավիակոնցեռնի օդաչուները սեպտեմբերի 2-ին մեկօրյա գործադուլ են սկսել: Գործադուլը կհանգեցնի Գերմանիայից 800 չվերթների չեղարկմանը, որոնք իրականացնում են Lufthansa և Lufthansa Cargo ավիաընկերությունները: Գործադուլը կանդրադառնա ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ուղղությունների՝ շուրջ 130 հազար ավիաուղևորների վրա։ Ընդ որում, առանձին դեպքերում չվերթների չեղարկում ու ուշացում չի բացառվում նաև սեպտեմբերի 3-ին և 4-ին. նախազգուշացրել է ավիափոխադրողը:
Արհմիության ղեկավարությունը մեկ օր առաջ գործադուլը բացատրել է սակագնային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությամբ և դրան ընդառաջ գնալու՝ տնօրինության դժկամությամբ: