Միջազգային

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԵԽ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԵԽ նախագահի միջնորդությամբ եռակողմ հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը՝ ողջունելով այն։

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների չորորդ հանդիպմանը։ Կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու գործընթացի մաս լինել»,- գրել է նա Twiiter-ի իր միկրոբլոգում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական