Միջազգային

Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1,3 տրիլիոն դոլարի չափով փոխհատուցում կպահանջի

Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1,3 տրիլիոն դոլարի չափով փոխհատուցում կպահանջի

Լեհաստանը Գերմանիայից ավելի քան 1,3 տրիլիոն դոլարի չափով փոխհատուցում կպահանջի. երկիրն այդքան է գնահատել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր կորուստները։

Վարշավայի ՝ Բեռլինից պաշտոնապես փոխհատուցում պահանջելու մտադրության մասին հայտարարել է Լեհաստանում իշխող «Իրավունք ՝ արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին։ Գումարի չափը սահմանել է հատուկ ստեղծված հանձնաժողովը․ «Հասցված վնասի գումարը հաշվարկվել է առավել սահմանափակ, պահպանողական մեթոդով, այն միանգամայն կարող էր ավելի մեծ լինել»,- հայտարարել է Կաչինսկին 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժման 83-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսում, որը սկիզբ դրեց Երկրորդ աշխարհամարտին:

Գերմանիայի իշխանությունները և երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Վարշավայի հայտարարությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական