Միջազգային

Մահացել է «Լուկօյլի» տնօրենների խորհրդի փոխնախագահը՝ ընկնելով հիվանդանոցի պատուհանից

Մահացել է «Լուկօյլի» տնօրենների խորհրդի փոխնախագահը՝ ընկնելով հիվանդանոցի պատուհանից

«Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ռավիլ Մագանովը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքսը»։

Ինչպես հաղորդել է լրատվականի աղբյուրը, Ռավիլ Մագանովը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Այս պահին տեղում աշխատում են ռուս իրավապահները։  Նշվում է, որ 67-ամյա Մագանովը բուժվում էր վեցերորդ հարկի բաժանմունքում։ Վարկածներից մեկի համաձայն՝ կատարվածը կարող է ինքնասպանություն լինել։

Մագանովը 1980-ական թվականներին աշխատել է «Լանգեպասնեֆտեգազ»-ում, որն այնուհետ ընդգրկվեց «Լուկօյլի» կազմ։ Ընկերության ստեղծման պահից զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։ 2020թ․, նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գրայֆերի մահից հետո, նա գլխավորում էր խորհուրդը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական