Միջազգային

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է այս աշնանը նախագահի արտահերթ ընտրությունների անցկացնել, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։ 

«Առաջարկում եմ այս աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։ Ես պատրաստ եմ կրճատել իմ պաշտոնավարման ժամկետը և արտահերթ նախագահական ընտրությունների գնալ։ Անհրաժեշտ է նաև վերանայել նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ սահմանափակելով 7 տարվա մեջ, առանց վերընտրության».- ասել է Տոկաևը։ 

Հիշեցնենք, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ուղերձ է հղել Ղազախստանի ժողովրդին խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական