Այսօր Մոսկվայում հանդիպել են Իրանի և ՌԴ ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլահյանն ու Սերգեյ Լավրովը։ Radar.am-ը ձեզ է ներկայացնում համատեղ ասուլիսի հիմնական թեմաները՝ ամփոփ։
▪️ Ռուս-իրանական բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության հարցեր.
▪️ Թեհրանը պատրաստ է աջակցել Զապորոժյեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը
▪️ Սերգեյ Լավրովը ուղերձ է ստացել եվրոպացի առաջնորդից՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
▪️ Բանակցություններում քննարկվել է Իրաքում տիրող իրավիճակը
▪️ Իրանին անհրաժեշտ է ավելի հզոր և վստահելի տեքստ՝ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու երաշխիքներով
▪️ Եթե ԱՄՆ-ն իրատես է միջուկային գործարքի միջոցով Իրանի մտահոգությունները մեղմելու հարցում, ապա համաձայնագիրը հեռու չէ
▪️ «Միր» վճարային համակարգը շուտով ինտեգրվելու է իրանական վճարային համակարգին
▪️ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների վերաբերյալ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքները վերջնական փուլում են
▪️ Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մինչև տարեվերջ
▪️ Ռուսաստանը լիովին բավարարված է Իրանի միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնագրի տեքստով։