Միջազգային

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով». հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ 

Մարիա Զախարովան նաև հիշեցրել է երեկ՝ Մոսկվայում, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին։ Ինչ վերաբերում է ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խմբի ձևավորման մասին լուրերին, Զախարովան նշել է, որ «ՌԴ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի ստացել հայ և ադրբեջանցի գործընկերների կողմից»։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով. «Մեր կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ Դրանք կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն։ Մենք, որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը կոնկրետ արդյունքներ է բերում ու համապատասխան գնահատական ստանում կողմերից։ Նրանք, ովքեր իրենց ներկայացնում են միջնորդներ՝ այդպիսին չլինելով, պարզապես ոչինչ առաջարկելու ունակ չեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական