Գերմանիայի կառավարությունը ընթացիկ տարում հավանություն է տվել գրեթե 5,1 մլրդ եվրոյի ռազմամթերքի մատակարարմանն Ուկրաինա: Ընդ որում, Ուկրաինան արդեն ստացել է մոտավորապես 686 մլն եվրոյի զինամթերք: Այս մասին ասված է սպառազինությունների արտահանման զեկույցում, որը չորեքշաբթի ներկայացրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը:
Ուկրաինան դարձել է գերմանական զենքի կարևորագույն ստացողը, այսպես կոչված, «երրորդ երկրների»՝ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող և դաշինքի գործընկեր չհանդիսացող պետությունների շարքում: Այդ երկրների թվում են նաև Ավստրալիան, Շվեյցարիան ու Նոր Զելանդիան։ Ընթացիկ տարում Ուկրաինային բաժին է ընկնում Գերմանիայից «երրորդ երկրներ» ռազմական ապրանքների արտահանման 56%-ը:
Անցյալ տարի նույն ժամանակահատվածում Գերմանիան արտահանել Է 2,9 մլրդ եվրոյի սպառազինություն։