Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Միխայիլ Գորբաչովին «համաշխարհային ականավոր գործիչ» է անվանել։ Այս մասին ասված է ՍՍՀՄ առաջին և միակ նախագահի մահվան կապակցությամբ արված Մերկելի հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարի կայքում։
«Գորբաչովը գրել է համաշխարհային պատմությունը, նա իր օրինակով է ցույց տվել, թե ինչպես կարող է անհատ պետական գործիչը աշխարհը դեպի լավը փոխել»,- ասել է Մերկելը։ Նա նշել է, որ Գորբաչովի մահվան մասին իմացել է «մեծ տխրությամբ»։ «Միխայիլ Գորբաչովը արմատապես փոխել է իմ կյանքը, ես դա երբեք չեմ մոռանա»,- ասել է նախկին կանցլերը։
Մերկելը նշել է, որ Գորբաչովը չի խոչընդոտել ԳԴՀ-ի բնակիչների ազատ կամքին։ «Ավելին, նա թույլ տվեց, որ միացյալ Գերմանիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելել է նա։