Միջազգային

Պուտինը ցավակցել է Գորբաչովի մահվան կապակցությամբ

Պուտինը ցավակցել է Գորբաչովի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում է ՍՄԿԿ Կենտկոմի վերջին առաջին քարտուղար, ՍՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամլո ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը։ «Առավոտյան նա ցավակցական հեռագիր կուղարկի հարազատներին և մերձավորներին»,- ասել Է Պեսկովը: Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 30-ին՝ 92 տարեկան հասակում ։

Ինչպես նշել են կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, պետական գործիչը մահացել է «ծանր և երկարատև հիվանդությունից հետո»:

Գորբաչովի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական